-
28.12.2013|
14:57
2012թ. երիտասարդ գիտնականների խորհուրդը ԳԱԱ նախագահության հետ մշակեց գիտության մեջ սերնդափոխության հիմնախնդիրներին վերաբերող ծրագիր, որի նպատակն է ԳԱԱ գիտահետազոտական ինստիտուտների և գիտական կենտրոնների երիտասարդ ղեկավար կադրերի, մասնավորապես, տնօրենների, փոխտնօրենների և գիտքարտուղարների պատրաստում։
-
27.12.2013|
16:27
Դեկտեմբերի 27-ին «Հայացք» մամուլի ակումբում ՀՀ ԳԱԱ երիտասարդ գիտնականների խորհրդի նախագահ, երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի անդամ Գևորգ Վարդանյանը և երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմնի պատասխանատու քարտուղար Կառլեն Խաչատրյանն ամփոփեցին ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի արդյունքներն անցնող 2013 թվականին։ Նշենք, որ երիտասարդ գիտնականների աջակցության ծրագիրն անցկացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ։
-
25.12.2013|
18:50
Դեկտեմբերի 26-ին ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի դահլիճում տեղի կունենա ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության և գիտությունների ազգային ակադեմիայի կողմից հայտարարված «Լավագույն գիտական նախագիծ-2013» մրցույթում հաղթող ճանաչված երիտասարդ գիտնականների պարգևատրման արարողությունը:
-
23.12.2013|
14:45
Գաղտնիք չէ, որ շները շատ խելացի կենդանիներ են: Եվ հարցը նրանում չէ, որ նրանք համարվում են մարդու ամենալավ և հավատարիմ ընկերները և շատ հարցերում օգնում նրան: Վերջերս Ֆինլանդիայի Հելսինկի համալսարանի գիտնականները պարզել են, որ շները կարողանում են ճանաչել մարդկային դեմքերը լուսանկարների միջոցով: Կատարվել է փորձարկում: Համակարգչի էկրանին ներկայացրել են տարբեր պատկերներ`մարդկային, կենդանիների, այդ թվում նաև` շների տերերի դիմանկարները:
-
22.12.2013|
12:45
Գիտնականները միշտ էլ ձգտել են մարդկությանը տեղափոխել երկնքի խորհրդավոր անհունները:
Այժմ էլ ԱՄՆ-ի տիեզերական ՆԱՍԱ գործակալությունը նախատեսում է Լուսին ուղարկել բույսերի սերմերի բեռնարկղեր, որպեսզի դրանց աճի հիման վրա պարզի` կարո՞ղ են, արդյոք, նման վայրում և պայմաներում գոյատևել մարդիկ, թե՞ ոչ: Այդ գաղափարը կյանքի կկոչվի 2015 թվականին:
-
20.12.2013|
10:55
Արժեքասպան օրերում շատ բան աննկատ է մնում մեր աչքից։ Այնինչ, ազգային գիտության և մշակույթի նվիրյալները, մի կողմ թողած սոցիալական դժվարությունները, հնագույն մեր ծաղկողների ջանասիրությամբ շարունակում են կերտել մեր ներկա և վաղվա օրը։ Այդ եզակիներից է բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, 85-ամյակը բոլորած պատկառելի գիտնական այր ՆԵՐՍԵՍ ՄԿՐՏՉՅԱՆԸ։
-
16.12.2013|
11:30
Երեկ հայտնի է դարձել, որ Իրանը մեծ հաջողությամբ Տիեզերք է ուղարկել կապիկի: Դեպի Տիեզերք սա նրա երկրորդ բարեհաջող «գործուղումն» է:
-
12.12.2013|
13:58
Գիտնականները ենթադրում են, որ լճի հատակում ժամանակին ապրել են միկրոօրգանիզմներ:
Ամերիկյան ռոբոտ «Հետաքրքրասիրությունը» (Curiosity), կարծես թե կյանքի հետքեր է գտել Մարսի վրա:
-
02.12.2013|
13:15
ՈՒսումնասիրող ապարատը ճանապարհ է ընկել երեկ: Այն Կարմիր մոլորակ կհասնի հաջորդ տարվա սեպտեմբերին:
Տիեզերական ապարատը հաջողությամբ դուրս է եկել Երկրի ուղեծիր ժամը 0:49-ին: Ինչպես որ ակնկալվում է հետաքննող սարքը Կարմիր մոլորակ կհասնի հաջորդ տարվա սեպտեմբերին: Մարսի մթնոլորտի և մակերևույթի ուսումնասիրության համար կպահանջվի վեց ամիս:
Տիեզերական տարածքն ուսումնասիրող սարքն առաջինն է Հնդկաստանի պատմության մեջ: Նրա բաց թողման համար կիրառվել է PSLV հրթիռը: Գործարկվել է նոյեմբերի 5-ին, մշակվել է Հնդկաստանի տիեզերական գործակալությունում:
-
30.11.2013|
18:23
Սա կլինի չինական ծրագրի` Լուսնի ուսումնասիրման երկրորդ փուլը:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը դեկտեմբերի սկզբին կներկայացնի իր նոր տիեզերական ապարատը «Chang'e – 3 Lunokhod» : Այն կուսումնասիրի լուսնային ուղեծիրը, Երկրի շուրջ «Chang'e -3» սարքի աշխատանքը ու կվերադառնա հետ: